Ազատագրական պայքարը․ XVIII-րդ դարի երկրորդ կեսին

• Ինչու՞ հենց այս ժամանակահատվածում աշխուժացավ հայկական գաղութներում ազատագրական պայքարի գաղափարը, ի՞նչ գործոններ նպաստեցին դրան

Հայաստանը ուներ թե՛ ներքինև թե՛ արտաքին նպատակահարմար գործոններ՝ էլ ավելի աշխույժ գործունեություն ծավալելու համար։ Հիմքը հաջողության՝ միասնությունն է։ Այն, որ բոլորը պայքարեն մի նպատակի համար։ Ուժեղացել էր հայ ժողովրդի մեջ կորցրած պետականության վերականգման գաղափարը։ Զարգացել էր նաև առևտրական բուրժուազիա։ Վերջինս փորձում էր նպաստել հայոց հայոց ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը։ Հայաստանում գործող հայկական մի շարք իշխանություններ բռնել էին թուլացման ուղին և դժվարությամբ էին ղեկավարում։ Մեկ ամենագլխավոր նպատակի շուրջ հավաքվել էին բոլորը։

• Նկարագրե՛ք Հովսեփ Էմինի գործունեությունը Հայաստանի ազատագրական պայքարի շրջանակում

Հովսեփ Էմինը ոգեշնչված էր Արցախի և Սյունիքի ազատագրական հերոսական պայքարի տեղեկություններով։ Ընդունվում է Վուլվիչի ռազմական ակադեմիա՝ հակառակ հոր կամքին։ Էմինը՝ գալով Հայաստան համոզվում է, որ թուրքական լծի դեմ պայքարը հնարավոր կլինի սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակության դեպքում։ Հովսեփ Էմինը մեկնում է Լոնդոն, որտեղ Գոլիցինի՝ ռուսական դեսպանից, վերցնում է Վորոնցովին ուղղված նամակը և ճանապարհվում Սանկտ Պետերբուրգ։ Ամեն ինչ սահուն էր ընթանում, մինչ Երևանում խանի մարդիկ նամակատարին չձերբակալեցին։ Այնուհետև, Սիմեոն Երևանցի կաթողիկոսը, նամակով դիմում է Հերակլ II-ին և զգուշացնում, որ հետագայում կարող են անկանխատեսելի և վտանգավոր պատմական շրջադարձներ լինել։ Հերակլը պահանջում է, որպեսզի Էմինը հեռանա Վրաստանից։ Պայքար է սկսվում նաև Արցախում։ Էմինը գնում է Շուշի, որտեղ Իբրահիմ Խանը նրան տեղեկացնում է, որ այստեղ հրաման կա՝ չօգնել Էմինին։ Այսպիսով, չստանալով այն օժանդակությունը, որն անհրաժեշտ էր, Էմինը վերադառնում է Հնդկաստան։

• Ամփոփ ներկայացրե՛ք Մովսես Սարաֆյանի, Հ․ Արղությանի և Հ․ Լազարյանի ծրագրերը, գտե՛ք այս ծրագրերի մեջ էական տարբերութուններ

Մովսես Սարաֆյանի ծրագրի համաձայն՝

Պետք է կազմվեին կամավորական զորաջոկատներ վրացիներից և հայերից, ռուսական զորքի հետ միասին ուղարկել Վրաստան։ Հակաթուրքական պայքարի մեջ անհրաժեծտ էր ներքաշել նաև Արցախի մելիքներին։ Ըստ Սարաֆյանի՝ ռուսական բանակը կարող էր հեշտորեն գրավել Երևանը, քանի որ տեղի խանը կախման մեջ էր Հերակլ երկրորդից։ Ակնկալվում էր, որ գրավելուց հետո մեծ թվով հայեր կտեղափոխվեին այնտեղ և կզինվորագրվեին ռուսական բանակին։ Ծրագրի համաձայն՝ Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն և Արցախի մելիքներից մեկը դառնալու էր Հայաստանի թագավոր։ Հ․ Արղությանի և Հ․ Լազարյանի ծրագրիրը. Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել դաշինք։ Ռուսաստանը Հայաստանում ունենալու էր որոշակի քանակությամբ զորք, երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Հայոց թագավորն ընտրվելու էր Ռուսական կայսեր կողմից, հետագայում օծվելու էր Էջմիածնում։ Մայրաքաղաք հետագայում կարող էր դառնալ կամ Անին, կամ Վաղարշապատը։ Նախկին հողատերերին վերադարձվելու էին իրենց տարածքները, առանց գյուղացիներն ճորտացնելու իրավունքի։ Առաջարկվում էր նաև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ։

• Հայաստանի ազատագրումը ինչպես էր պատկերացնում Շ․ Շահամիրյանը

Հարավային ծրագիրը կազմված էր 20 կետերից, որոնց շնորհիվ Ռուսաստանի օգնությամբ պետք է վերականգնվեր Հայաստանի անկախությունը։ Ըստ այս ծրագրի՝ Հայաստանը պետք է հռչակվեր խորհրդարանային հանրապետություն։ Հայաստանը պետք է ունենար օրենսդիր և գործադիր մարմիններ։ Կառավարությունը՝ գործադիր մարմինը, պետք է ղեկավարվեր ազգությամբ հայ նախարարի կողմից։ Օրենսդիր մարմինը ծրագրի մեջ անվանվում էր Հայոց տուն։ Հայոց տան ընտրությունները տեղի էին ունենալու 3 տարին մեկ անգամ՝ երկաստիճան համակարգով։ Տեղական ընտրատեղամասից պետք է ընտրվեին 2 անձինք, որոնցից մեկը դառնալու էր Հայոց տան, իսկ մյուսը գործադիր մարմնի՝ կառավորության անդամ։ Գործադիր մարմնի ղեկավարը ընտրվելու էր Հայոց տան կողմից։ Հայաստանում 20 տարի ժամկետով պետք է մնար ռուսական 6 հազարանոց զորքը, իսկ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրեր Ռուսասատանին պատերազմի դեպքում։ Հայաստանը պարտավորվում էր նաև տարեկան հարկ վճարել Ռուսաստանին։ Երկու երկրների միջև հաստատվելու էր ազատ երթևեկություն։ Հայաստանը պետք է Պետերբուրգում ունենար սեփական դեսպանությունը։ Հայաստանի բարձրագույն պաշտոնյաներ և հողի սեփականատերեր կարող էին լինել միայն Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ։

Leave a comment