Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը

Հայաստանի անկախության վերականգնումն ու ամրապնդումը

1. Որո՞նք էին Հայոց թագավորության վերականգնման արտաքին և ներքին նախադրյալները։ Նախարարական ո՞ր տոհմը գլխավորեց անկախության համար մղվող պայքարը։

Միջին դարերի հզոր տերություններից մեկը՝ Արաբական խալիֆայությունը, իններորդ դարում սկսեց թուլանալ և անկման ուղի բռնել, ինչը հայոց թագավորության վերականգման համար նպաստավոր նախադրյալ էր։ Խալիֆայության թուլացման ժամանակաշրջանում Հայաստանում առաջացել էին նաև ներքին նախադրյալներ՝ ավատատիրական հարաբերությունների առաջադիմումը, հայ իշխանների ժառանգական հողատիրության ընդարձակումը, երկրի տնտեսական կյանքի զարգացումը և այլն։ Տնտեսապես և ռազմականորեն զորացող հայ նախարարները ձգտում էին անկախության, և, ձգտելուց բացի, պատրաստ էին և ի զորու էին գլխավորել շարժում հայկական պետականության վերականգնման համար։

Արաբական խալիֆայության թուլացումից Հայաստանում ակտիվորեն օգտվում էին Բագրատունիները, որոնց տոհմը հետագայում գլխավորեց անկախության համար մղվող պայքարը։

2. Ներկայացրե՛ք Աշոտի գործունեությունը թագավորության վերականգնման համար։ Ինչո՞ւ Վասիլ l կայսրը շտապեց ճանաչել Աշոտի գահակալությունը և թագ ուղարկեց նրան։

Աշոտ Բագրատունու իշխանության օրոք երեք անգամ կրճատվեցին հարկերը, փոխվեց բռնություններով և կամայականություններով ուղեկցվող հարկահանության կարգը, աճեց բանակը՝ զինվորների թիվը հասավ 40 հազարի, նա նաև որոշ քայլեր արեց հայ նախարարների միջև տարաձայնությունները վերացնելու նպատակով։ Այս ամենով Աշոտը միանշանակ դրական ազդեցություն ունեցավ երկրի և դրա տնտեսական վիճակի վրա։

3. Ինչո՞ւ Գագիկ Արծրունին պայքարի դուրս եկավ Սմբատ l Բագրատունու դեմ։ Նշե՛ք այդ հակամարտության հետևանքները Հայաստանի համար։

Սյունյաց իշխանների և Արծրունիների միջև վեճ է առաջանում Նախճավան քաղաքին տիրելու պատճառով։ Սմբատը այդ վեճը լուծում է հօգուտ Սյունիքի, ինչը դրդում է Գագիկ Արծրունուն խնդրել թագավորին վերանայել իր որոշումը և իրեն վերադարձնել Նախճավանը, քանի որ այն ժամանակին եղել է Վասպուրականի կազմում։ Սակայն Սմբատը հետ չի կանգնում իր որոշումից, ինչն էլ իր հերթին խիստ դժգոհ է թողնում Արծրունուն։

Այդպիսով, Գագիկ Արծրունին բանակցություններ է սկսում Ատրպատականի ամիրա Յուսուֆի հետ։ Հետագայում, Յուսուֆի միջնորդությամբ, խալիֆը 908 թ. Սմբատի փոխարեն թագավոր է ճանաչում Արծրունուն, նրան վերապահելով նաև հարկահանության իրավունքը։ Բագրատունյաց թագավորությունը տապալելու նպատակով, Յուսուֆ ամիրան և Գագիկ Արծրունին հարձակվում են Հայաստանի վրա։ Սկսվում է Հայաստանի համար շատ աննպաստ և ծանր պատերազմ։ Այդ պատերազմի ընթացքում սպանվում է Սմբատ Բագրատունին։

Հայ ժողովուրդը, սակայն, հետագայում ոտքի է ելնում՝ անկախության և պետականության պահպանման համար։

4. Ո՞վ էր Աշոտ Երկաթը, ինչպե՞ս նա կարողացավ հաղթել Արաբներին։ Ե՞րբ ճանաչվեց շահնշահ։

Սմբատ l-ից հետո, գահն անցնում է Աշոտ ll-ին։ Ժողովուրդը նրան Երկաթ անունն է տալիս՝ նրա տոկունության և խիզախության համար։ Նա, իր եղբայր Աբասի հետ, հանկարծակի հարձակումներով լուրջ հարվածներ հասցրեց թշնամուն և քայլ առ քայլ ազատագրեց երկիրը։

Աշոտ ll-ը 921 թ. մեկնեց Կոստանդնուպոլիս, որտեղ հակաարաբական դաշինք կնքեց։ Այդ քայլով արաբները համոզվեցին, որ Հայաստանը զենքի ուժով չեն կարող իրենց ենթարկել, ուստի սկսեցին զիջումների գնալ։ Բաղդադի խալիֆը 922 թ. Աշոտ ll-ին ոչ միայն թագ ուղարկեց, այլև ճանաչեց նրան որպես Հայաստանի շահնշահ։ Այս բարձր տիտղոսով Բագրատունիները իշխեցին մինչև վերջ։

Leave a comment